Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է
Հայ-ադրբեջանական սահմանին այս պահին իրավիճակը կայուն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Սահմանին այս պահին իրավիճակը կայուն է, հրադադարը հիմնականում պահպանվում է եւ պաշտպանական բանակի շփման գծի, եւ ՀՀ սահմանների, Նախիջեւանի սահմանների ուղղությամբ պահպանվում է։ Նախիջեւանյան ուղղությամբ ընդամենը եղել է 2 կրակոց, այն էլ կարծում ենք՝ պատահական»,-ասաց նախարարը։