Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 4 հայ է ընդգրկվել
Ուկրաինական «Նովոյե Վրեմյա» ամսագիրը Dragon Capital ներդրումային ընկերության հետ համատեղ կազմել է «100 ամենահարուստ ուկրաինացիներ – 2018» ցանկը, որում ընդգրկվել է 4 հայազգի գործարար:
Վարկանշային աղյուսակում 44-րդ հորիզոնականն զբաղեցրել են Նվեր և Արթուր Մխիթարյանները, որոնք ղեկավարում են ճարտարապետական, դիզայներական և մենջերական ծառայություններ մատուցող Taryan group ընկերությունների խումբը: Նրանց կարողությունը գնահատվում է 114 մլն դոլար:
Ցանկի 78-րդ հորիզոնականն զբաղեցրել է ցորենի առևտրով զբաղվող «Պրոմեթեյ» խմբի հիմնադիր Ռաֆայել Գորոյանը՝ 69 մլն դոլար կարողությամբ: 90-րդ տեղում հայտնվել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը՝ գազի վաճառքով զբաղվող Гравелит-21 ընկերությամբ և 52 մլն դոլարով:
Ուկրաինայի մեծահարուստների առաջատար եռյակը կազմել են Ռինատ Ախմետովը ($12.200 մլն), Վիկտոր Պինչուկը ($2.700 մլն) և Վադիմ Նովինսկին ($2.300 մլն):