Հայտնի է Եվրոպա Լիգայի շաբաթվա լավագույն խաղացողը
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի անունը:
Ինչպես տեղեկանում ենք կառույցի «Թվիթերի» էջից՝ քվեարկության արդյունքում լավագույնը ճանաչվել է «Չելսիի» կիսապաշտպան Ռուբեն Լոֆտուս-Չիկը: Նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել ԲԱՏԷ-ի հետ խաղում (3-1):
Մրցանակին հավակնում էին նաև «Ռեդ Բուլի» հարձակվող Մոանես Դաբուրը, «Բետիսի» կիսապաշտպան Ջովանի Լո Չելսոն ու «Ֆեներբահչեի» հարձակվող Միխաել Ֆրայը: