Կոտայքի մարզում տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում՝ անասնագոմում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հաղորդվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: