Մահացել է Եղիսաբեթ թագուհու սիրելի շունը
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ի սիրած շունը, որ պալատի կորգի ցեղատեսակի վերջին ներկայացուցիչն էր, մահացել է Վինձորի ամրոցում: Ուիսփեր անունով շան մահվան մասին հաղորդում է Daily Express-ը:
Ուիսփերի նախկին տերը թագավորական կալվածքի անտառապահն է եղել։ Նրա կինը իր խնամակալության տակ էր առնում թագավորական բոլոր կորգիներին, երբ թագուհին ինչ-որ տեղ էր մեկնում։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ թագուհին այնքան էր սիրում Ուիսփերին, որ նա իր հետ տանում էր շնիկին պետությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Ուիսփերը հիվանդացել էր դեռ մի քանի շաբաթ առաջ։ Անասնաբույժներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։