Նիկոլ Փաշինյանն ուսումնասիրում է բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. Արման Եղոյան
Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ստացել է բազմաթիվ անվանի բժիշկ-պրոֆեսորների բաց նամակը՝ Երևանի բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ վարչապետն այժմ ուսումնասիրում է նամակում նշված հանգամանքները։
«Վարչապետը տեղյակ է միջադեպի մասին, ստացել է պրոֆեսորների բաց նամակը, ուսումնասիրում է և դիրքորոշում կհայտնի կատարվածի հանգամանքները համակողմանի ուսումնասիրելուց հետո», - ասել է Եղոյանը։