ՀՅԴ-ն երբեք գաղտնի քաղաքական գործընթացների չի մասնակցում. Ռուստամյան
ՀՅԴ-ն երբեք գաղտնի քաղաքական գործընթացների չի մասնակցում, քանի որ մեր հավատամքն այլ է: Այս մասին հոկտեմբերի 26-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե դու իրավացի ես, ապա այդ ճշմարտության մասին պետք է հայտնես հանուն հետապնդվող նպատակի: «Մենք չենք մասնակցել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի կրկնակի քննարկման համար արտահերթ նիստ անցկացնելու ստորագրահավաքին, քանի որ մեր երեք առաջարկներից ոչ մեկը չի ընդունվել: Հիմա իրենց հերթն է: Թող ասեն, թե ինչու են անտեսել մեր առաջարկները»,- նշեց Ռուստամյանը:
Մեկնաբանելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ նա կրկին հիշեցրեց, որ իրենք ինքնուրույն կմասնակցեն: