Ինչպես է Նարեկ Վանեսյանը բրդբրդում դասախոսին (տեսանյութ)
Թավշյա հեղափոխությունից հետո ձեւավորված Կառավարության ներկայացուցիչները կամ նրանց ենթակաները մշտապես քննադատում են «նախորդ հանցավոր ռեժիմին», սակայն իրենց կառավարության օրոք տեղի ունեցած աղմկալի, պարսավելի արարքներ գործածների գործողությունները չեն քննադատում:
Այս առումով միակ «տուժածը» կարելի է ասել` փոխվարչապետ Արարատ Միրոզյանի խոսնակ Կարպիս փաշոյանն էր, որն արտահայտած խոսքերի համար զրկվեց պաշտոնից: Իսկ ո՞րն է խնդիրը: Նոր Հայաստանում նախօրեին առաջին անգամ պետական պաշտոնյան իրեն լկտի է պահել: Խոսքը ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասին է: Նախօրեին Երեւանի պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը հանդես էր եկել հայտարարությամբ՝ բաց նամակի ձեւաչափով հրավիրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը:
Ըստ այդ նամակի` «Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով եւ հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում նաեւ Նարեկ Վանեսյանին, հրապարակային առաջարկել է, նախատեսված օրակարգի համաձայն, ելույթ ունենալ: Նարեկ Վանեսյանն անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից` դրսեւորել է շրջանավարտին, քաղաքացուն եւ բժշկին անհարիր ու անվայել պահվածք:
Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա` արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որիցհետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:
Այնուհետ Համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսեւորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, որը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսեւորվելու պարագայում»:
Մանրամասն` տեսանյութում:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: