Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենի հետ
Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյի հետ:
Նախարարի պաշտոնակատարը և ՀԲ գրասենյակի տնօրենը հանդիպման ընթացքում քննարկել են մեր երկրի հետ համագործակցության նոր շրջանակին առնչվող զարգացումները:
Կողմերն անդրադարձել են նաև «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակներում տարվող աշխատանքներին:
Տիգրան Խաչատրյանը և Սիլվի Բոսութղոն քննարկել են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում Հայաստանի դիրքի բարելավմանը միտված աշխատանքները, զեկույցից սպասվող ակնկալիքները: