Աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտով ստեղծված նկար
Աճուրդում առաջին անգամ վաճառվել է արհեստական ինտելեկտով ստեղծված նկար: Այս մասին հայտնում է Christie աճուրդային տան կայքը, գրում է gazeta.ru-ն:
Նեյրոնային ցանցով ստեղծված «Էդմոնդ Բելամիի դիմանկարը» վաճառվել է 432 հազար դոլարով, սպասվող $7- $10 հազար դոլարի փոխարեն:
Նեյրոնային ցանցի ստեղծողներն ասում են, որ այն հավաքվել է XIV-ից XX դարաշրջանում ստեղծված 15 հազար դիմանկարներից: