Պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն է նշանակվել ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի կնոջ՝ Անահիտ Մարկոսյանի եղբայրը՝ Հայկ Մարկոսյանը։
Ուշագրավ է, որ ինստիտուտում է աշխատում նաեւ Հայկ Մարկոսյանի կինը, տարբեր ժամանակներում ինստիտուտում են աշխատել նաեւ նրանց երեք երեխաները՝ երկու որդին ու դուստրը։
Այսինքն՝ պետական ինստիտուտը դարձել է մեկ ընտանիքի աշխատատեղ։ Հայկ Մարկոսյանը կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի որդին է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում