Նախագահը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել
նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել մի շարք երկրներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպաններ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Հրաչյա Փոլադյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը՝ Բաղդադ:
Կարեն Գրիգորյանը հետ է կանչվել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: