Արոնյանն ու Մելքումյանը պարտիաներն ավարտել են ոչ ոքի. Isle of Man մրցաշար
Մեծ Բրիտանիայի Մեն կղզում շարունակվում է Isle of Man միջազգային խոշոր մրցաշարը, որին մասնակցում է 37 երկրի 165 շախմատիստ, այդ թվում՝ 75 գրոսմայստեր:
Հայաստանն այս մրցաշարին ներկայացնում են Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը: Մրցաշարի 6-րդ տուրում Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Ադհիբանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով միավորը կիսել է ռուսաստանցի Գրիշչուկի հետ:
6-րդ տուրից հետո մեր շախմատիստներն ունեն 4 միավոր և տեղ են զբաղեցնում աղյուսակի միջնամասում: Մրցաշարի ավարտին մնացել է երեք տուր: