Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակի բարեկարգման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ
Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր տաճարի բակում բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության հիմնադիր Սերգեյ Շահվերդյանը:
«Ստեփանակերտի նորակառույց եկեղեցու բակի բարեկարգման ընթացքում հայտնաբերվել է հին սալահատ։ Իրականացված է կոպտատաշ հսկայական ուղղանկյուն քարերով։
Սպասենք մասնագետների եզրակացությանը»,- գրել է նա: