Հայաստանի Գավաթ. «Լոռին» հաղթեց «Փյունիկին»
Հայաստանի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի առաջին խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունեց «Լոռիին»:
Հանդիպումն անցավ հորդառատ անձրևի ներքո: Երկու թիմերին էլ ունեին գոլային մի քանի պահեր: Առավել ակտիվ էին Արմեն Ադամյանի ֆուտբոլիստները: Հենց նրանք էլ կարողացան օգտագործել իրենց գոլային պահերն ու հաջողության հասնել 2;0 հաշվով:
12-րդ րոպեին հեռահար հիանալի հարվածով գոլի հեղինակ դարձավ Իվուն: Երկրորդ կեսում Սանդին կարողացավ կրկնապատկել հաշիվը:
«Լոռին» հաղթում է երկու գնդակի առավելությամբ ու լուրջ առավելություն ստանում պատասխան խաղից առաջ:
Պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 8-ին: