Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հոկտեմբերի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների եւ խմբակցությունների ղեկավարների հետ:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են հիփոթեքային վարկավորման ոլորտում նոր քաղաքականության մշակմանը եւ բնակարանաշինությանն առնչվող հարցեր:
Նախագահը պահանջված է համարել նման քննարկումները՝ նշելով, որ դրանք հնարավորություն են տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել պետական տարբեր ծրագրեր:
Խորհրդակցությանը մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: