Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին ըմբշամարտի ԱԱ 1/4 եզրափակչում
Բուդապեշտում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին 1/4 եզրափակչում: Մաքսիմը 1-2 հաշվով զիջել է թուրք ըմբիշ Էմրահ Կուսին, իսկ Նորայր Հախոյանը՝ Ղրղզստանը ներկայացնող Ժոլաման Շարշենբեկովին:
Ավելի վաղ մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջել էր ադրբեջանցի ըմբիշին: Մեր ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց հաղթած մարզիկները հասնեն եզրափակիչ: