ՀՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են գործել այն տրամաբանությամբ, որ որևէ խնդրի լուծման տարբերակը արգելելն է. Փաշինյան (տեսանյութ)
Այսօր հոկտեմբերի 25-ն է եւ զարմանալի է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները շարունակում են գործել այն տրամաբանությամբ, որ որեէ խնդրի լուծման տարբերակը արգելելն է: Այս մասին, ասյօր՝ հոկտեմբերի 25-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է Հայ առաքելական սուրբ Եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում եւ դրանց հարող տարածքում արգելել եկեղեցու եւ նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքների կազմակերպումն ու անցկացումը:
«Եթե մարտի 25-ին ներկայացնեին, կհասկանայինք, բայց այսօր հոկտեմբերի 25-ն է: Երկրորդ, չեմ հասկանում նույնաբովանդակ 3 նախագիծ ներկայացնելու իմաստը»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, որ այս օրինագծով առաջարկվում է հավաքներն արգելել միայն Հայ առաքելական եկեղեցուն պատկանող տարածքներում, ստացվում է, որ ռուս ուղղափառ կամ հայ կաթոլիկ եկեղեցիների տարածքներում թույլատրված է. «Անշուշտ պետականամետ մոտեցում է»,-հեգնեց վարչապետի թեկնածուն: