Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի քաղաքների եռյակում
Երևանը հայտնվել է ռուս զբոսաշրջիկների ամենանախընտրելի քաղաքների եռյակում: Այդ մասին են վկայում 2018 թվականի հունվարից օգոստոսն արված ուսումնասիրությունների արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք Русарминфо-ից:
Արտասահմանյան ուղղություններից ռուսների համար ամենապահանջվածը Անթալիան է: Թոփ եռյակում Անթալիայից և Երևանից բացի Լառնական է, որին հաջորդում է Բարսելոնը, Թել-Ավիվը, Մյունհենը, Նյու Յորքը և Միլանը:
Ռուսաստանում քաղաքացիները ավելի շատ նախընտրում են Սանկտ Պետերբուրգը, Սոչին և Սիմֆերոպոլը: