Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի պաշտոնից. նրան կփոխարինի Վարուժան Ներսեսյանը
ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել իր պաշտոնից. Նրա փոխարեն նշանակվել է Վարուժան Ներսեսյանը։ Այս մասին հրամանագրեր է ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Վարուժան Ներսեսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,– ասվում է նախագահի հրամանագրերում։