Կառավարությունը 300 մլն դրամ կհատկացնի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին (տեսանյութ)
Կառավարությունը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին կհատկացնի 300 մլն դրամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Facebook-ի էջից: Այս պահին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում ներգրավված է 5 350-ից ավելի աշակերտ:
«Տարածքային համաչափ զարգացման և բաշխվածության տեսանկյունից ելնելով՝ «Արմաթների» մեծ մասը մենք ներդնում ենք հենց մարզերում: 230 գործող խմբակներից միայն 29-ն են Երևանում, մնացած բոլորը մարզերում են, Արցախում, հիմնականում՝ սահմանամերձ գոտու հատվածում»,- ասել է ԻՏՁՄ ծրագրերի համակարգող Աննա Սարգսյանը: