Երևանում բախվել են սփյուռքի փոխնախարարի ծառայողական Nissan-ն ու Kavasaki մոտոցիկլը. կա վիրավոր
Երեւանում, հոկտեմբերի 23-ին, ավտոմեքենայի եւ մոտոցիկլի բախում է տեղի ունեցել. ժամը 20։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Ս.-ի վարած Nissan մակնիշի 695 ԼԼ 11 համարանիշի եւ 41-ամյա Արմեն Մ.-ի վարած Kavasaki մակնիշի AC 074 համարանիշի մոտոցիկլը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով մոտոցիկլավար Արմեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Դավիթ Սարգսյանը ՀՀ Սփյուռքի փոխնախարարն է։