Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում 500 եվրո է պահանջել լրագրողից հարցազրույցի դիմաց (տեսանյութ)
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում 500 եվրո է պահանջել լրագրողից հարցազրույցի դիմաց:
Երբ լրագրողը հորդորել է նրան չհեռանալ ու սպասել, մինչ պայուսակը կբերի ու կվճարի, Ալեքսանյանը ցիտել է Նիկոլ Փաշինյանին.
«Դուք սաբոտաժ եք անում»:
Լրագրողն ասել է, որ եվրո չունի և կարող է համարժեք դրամ վճարել, իսկ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հորդորել է զանգել տարադրամի փոխանակման կետ, ճշտել կուրսն ու վճարել դրամով:
«Դուք հաշվեք, ասեք՝ ինչքան է անում, ես տամ: Դուք բիզնեսմեն եք, ավելի լավ եք հաշվում», – ասել է լրագրողն ու ստացել հետևյալ պատասխանը.
«Ես բիզնեսմեն չեմ»:
Այս խոսքերից հետո Ալեքսանյանը ժպտալով հեռացել է: