Մանե Թանդիլյանը հանդիպել է Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ. նա զղջացել է
ԱՍՀ նախարարի ԺՊ Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին։ Այս մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնը՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, կարող են սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկները կարող են ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին։