Պուտինն անձամբ հրահանգել է, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Գազի սակագների հարցով կառավարությունում աշխատանքային խմբի ստեղծումը կապված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և իմ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այս մասին, հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հարցուպատասխանի ընթացքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ երբ ինքը Պուտինին ասել է, որ գազը ՌԴ-ից ստացվում է մի գնով և երկրի տարածքում վաճառվում է կրկնակի թանկ, նա զարմացել է. «Նա հիշեց իր Գյումրի այցելությունը: Ասաց, որ մարդկանց հագուկապից հասկացել է, որ մարդկանց վիճակն այնքան էլ լավ չի և անձամբ հրահանգել է, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական: Հիմա մենք պայմանավորվել ենք, որ հասկանանք, թե ինչ է կատարվում այդ ոլորտում և փաստարկների դաշտում գանք կոնկրետ լուծումների»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ուրախ կլինի, եթե ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովն էլ կարողանա փաստեր արձանագրել, որոնք հետագայում հնարավոր կլինի քննարկել ռուս գործընկերների հետ: