Ի պատասխան ուսապարկերի արգելքին, աշակերտը դասագրքերը միկրոալիքային վառարանով է դպրոց տարել
17-ամյա Ջեյկոբ Ֆորդը, ով սովորում է Անգլիայի Spalding Grammar School-ում, որոշել է իր ձևով շրջանցել «ծիծաղելի» օրենքը, որն ընդունված է դպրոցում:
Բարձր դասարանի աշակերտներին արգելված է դասերին հաճախել մեծ ուսապարկերով որպեսզի դրանցով չվնասեն ավելի փոքր աշակերտներին: Եվ տղան դասի է եկել միկրոալիքային վառարանով:
Ըստ տղայի, այս օրենքը դպրոցում գործում է արդեն 25 տարի, սակայն այն երբեք չի փոփոխվել: Այժմ ղեկավարությունը որոշել է, որ ժամանակը եկել է: Բարձր դասարանի աշակերտներին թույլատրվում է գրքեր բերել մեծ ուսապարկերով, բայց դրանք չկրել դպրոցում: Աշակերտները վրդովված են: Նրանք արդեն գնել են ուսապարկեր ուսումնական տարվա համար և չեն ուզում կրկին գումար ծախսել: