Եթե վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը՝ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով
«Հրապարակ» թերթը գրում է. Երեսփոխաններից շատերը, հատկապես առաջին «սռոկ» պատգամավոր դարձածները, երեկ ոգեւորված էին այն հեռանկարից, որ այսօր խորհրդարանում կարող է վարչապետի պաշտոնում վերընտրվել Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի, որ ԱԺ լուծարումը կհետաձգվի մոտ մեկ տարով։
«Մի տարի ավել պատգամավոր կլինենք»,- մասնավոր զրույցներում կատակում էին նրանք: Եթե այսօր հատուկ նիստում վարչապետի պաշտոնում վերընտրվի Փաշինյանը, ապա ԱԺ-ն չի լուծարվի, եւ խորհրդարանն էլ միայն մեկ տարի հետո կարող է վարչապետին անվստահության նախագիծ ներկայացնել եւ լուծարման գնալ: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մանրամասն` թերթի այսօրվա համարում