Հռոմում բախվել են «Ռոմայի» և ԲԿՄԱ-ի ֆանատները, կան բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Ռոմա» - «ԲԿՄԱ Մոսկվա» հանդիպումից առաջ իտալական և ռուսական ակումբների ֆանատները բախվել են Հռոմում, հաղորդում է ANSA-ն: Իտալիայի մայրաքաղաքի «Օլիմպիական» ստադիոնի մոտ դանակահարվել է ռուս ֆուտբոլասեր, ևս երկուսը դաժան ծեծի է ենթարկվել: Ոստիկանությունը ստիպված է եղել օգտագործել ջրցան մեքենա: ԲԿՄԱ-ի երկու և «Ռոմայի» մեկ ֆանատ ձերբակալվել է:
Բացի այդ Հռոմի մետրոպոլիտենի կայարաններից մեկում գերբեռնված շարժասանդուղքի արագացման հետևանքով տուժել են մոտ 20 ռուս ֆուտբոլասերներ:
— Difference (@Differreencee) 23 октября 2018 г.