Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր դանակահարված Արսեն Մկրտչյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Կարապետյանը։
«Մենք դադարեցրել ենք արյունահոսությունը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները, կապել անոթները: Նրան մայրաքաղաք տեղափոխելու որոշում ենք կայացրել՝ ելնելով նեղ մասնագիտական միջամտության անհրաժեշտությունից: Հավաստիացնում եմ, որ դանակահարվածի կյանքին արդեն որեւէ վտանգ չի սպառնում»,- տեղեկացրել է Վարդան Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում գտնվող գերեզմանոցում այսօր նույն գյուղի բնակիչ՝ 43-ամյա Սմբատ Ըռքոյանը իր մոտ եղած դանակով թաղման ժամանակ մոտեցել է թաղման մասնակից, համագյուղացի՝ 45-ամյա Արսեն Մկրտչյանին և կտրել նրա պարանոցը։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 14.45-ին, Սմբատ Ըռքոյանը բերման է ենթարկվել Մարտունու բաժին:
Հարուցվել է քրեական գործ: Նա ձերբակալված է