Արցախի նախագահն ու պաշտպանության նախարարն այցելել են սահմանի հարավ-արևելյան հատված
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի հարավարևելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահին ուղեկցել են պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք: