Կանադացի ռեփերը ընկել է ինքնաթիռի թևից և մահացել՝ էքստրեմալ հնարք կիրառելու հետևանքով
Կանադացի ռեփեր Ջոն Ջեյմս Մակմյուրին մահացել է իր տեսահոլովակի նկարահանումների ժամանակ: Նրա արվեստը տարբերվում էր էքստրեմնալ հնարքներ գործադրելով: Այս անգամ 34-ամյա երգիչը պետք է քայլեր ինքնաթիռի թևի վրայով: Հայտնում է Huffpost Canada-ը:
Հնարքներից մեկի ժամանակ Մակմյուրին կորցրել է հավասարկշռությունը:
«Ջոնը բռնվել էր ինքնաթիռի թևից, մինչև շատ ուշ չի լինում և երբ նա այն բաց է թողել, ժամանակ չի մնացել, որպեսզի բացի օդապարիկը»,- պատմում են երգչի մենեջերները:
Երգիչը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Այդ հնարքին նա պատրաստվել էր մի քանի ամիս շարունակ: