Ուսանողուհուն վնասել են՝ ձեռքին «փորագրելով»՝ die (մեռի)
Երևանի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում այսօր՝ հոկտեմբերի 23–ին, արտառոց դեպք է տեղի ունեցել: Վնասվածք են հասցրել ուսանողուհու։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ ահազանգ են ստացել, որ համալսարանի շենքում մի աղջկա են վնասվածքներ պատճառել. ահազանգը ստուգվում է։
Այս դեպքի առնչությամբ իր էջում գրառում է կատարել նաեւ Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Աղջիկները հարցեր են պարզել, ըստ վարկածներից մեկի, մեկի երակները կտրելով՝ die (մեռի) «փորագրելով»... բայց քանի որ դեպքը նոր է տեղի ունեցել, կսպասեմ հստակ տեղեկատվության.. Ուսանողուհիների մասին է խոսքը»,- գրել է նա։