Անհնար է ուշադրություն չդարձնել հայ աղջիկներին. բելառուսցի լրագրողի՝ հետաքրքիր հոդվածը Հայաստանի մասին
«Комсомольская правда Беларусь» հրատարակությունը հրապարակել է հոդված ««Իմ հայրենիք Բելառուս: Ինչպե՞ս էինք մենք կոնյակ խմում Երևանի կենտրոնում» վերնագրով, որը վերաբերում է թերթի թղթակից Պավել Միցկաեվիչի ճամփորդությանը Հայաստանում:
Միցկաեվիչը նշում է, որ Հայաստանում առաջին տպավորությունը արդեն ստեղծվում է ինքնաթիռից:
«Երբ Ինքնաթիռի թևի մոտից երևում են հզոր լեռները, սիրտդ կանգնում է գեղեցկությունից և այն գիտակցումից, որ ժամանակակից մարդկության ողջ պատմությունը կարծես ափիդ մեջ լինի»,- գրում է լրագրողը:
Միցկաեվչը նաև պատմել է հայ տաքսիստների հետ իր շփման փորձի մասին, ովքեր խորհուրդ են տվել նայել հայ աղջիկներին, բայց երկար չդիտել:
«Եվ իսկապես հայ աղջիկների դժվար է չնայել, իսկ նրանց տեսքը թափանցում է ուղիղ սիրտդ»,- նշում է հեղինակը:
Հոդվածում խոսվում է նաև Արարատ լեռան և հայերի հայրենասիրության մասին:
«Հզոր Արարարտը ուղղակի հիացնում և հիպնոսացնում է: Եվ դա չի կարող չազդել հայերի մտածելակերպի վրա: Չէ որ եթե Արարատը ամեն օր նայում է քեզ, դու չես կարող հայրենասեր չլինել և չհպարտանալ հայրենիքով»,-գրում է լրագրողը: