Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է. Արսեն Թորոսյան
«Ցանկացած մանկական ու մայրական մահացության դեպք իմ ուշադրության կենտրոնում է։ Հոկտեմբերի 20-ին մահացած երեխայի դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և մենք մասնագիտական և անկողմնակալ աջակցություն ենք ցուցաբերելու իրավապահ մարմիններին այդ ցավալի դեպքի բոլոր մանրամասները պարզելու հարցում։
Ցավակցում եմ մահացած երեխայի ծնողներին և բոլոր հարազատներին»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ Շենգավիթ» ԲԿ–ում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Մահացած նորածնի հարազատները պնդում են, որ մեղավորը ծնունդն ընդունող բժշկուհին է՝ Արաքս Հակոբյանը։