Սորոսի տան մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել
Նյու Յորքի նահանգում երեքշաբթի պայթուցիկ սարք են հայտնաբերել ֆինանսիստ Ջորջ Սորոսի տան մոտ: Այս մասին իր կայքում հայտնել է The New York Times թերթը:
Հաղորդվում է, որ կանչվել են սակրավորներ, որոնք սարքի կառավարվող պայթեցում են իրականացրել: Բեդֆորդ քաղաքի և Ուեսթչեսթեր օկրուգի իշխանությունները հրատարակությանը տեղեկացրել են, որ սկսել են պարզել պայթուցիկ սարքի տեղադրման հանգամանքներն ու դրդապատճառները: Դրա տեսակն առայժմ չի ճշտվում:
Թերթը չի կարողացել պարզել՝ Սորոսն ինքն արդյոք իր տանն էր գտնվում, երբ հայտնաբերվել է պայթուցիկ սարքը: