Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրելու։
Այսօր՝ հոկտեմբերի 23–ին, լրագրողների դիտարկմանը՝ եթե թեկնածու չեղավ, քվեարկություն չի լինելու եւ կարծիք կա, որ իրավական փակուղի կլինի, Բաղդասարյանն արձագանքեց. «Եթե թեկնածու բերեն, կորոշենք»։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հարցին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ այդ մասին իրենք կհրապարակեն։
Նշենք, որ այսօր մինչեւ 18։00–ն խմբակցությունները կարող են վարչապետի թեկնածու առաջադրել։ Այս պահի դրությամբ ոչ ոք չի առաջադրվել։