Զամբիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել ավելի քան 2 հազար գետաձի
Զամբիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել ավելի քան 2 հազար գետաձի, քանի որ կենդանինների պոպուլյացիան մեծաքանակ է այն տարածքի համար, որտեղ գետաձիները բնակվում են, գրում է Reuters-ը:
Երկրի տուրիզմի նախարար Չարլզ Բանդան բացատրել է, որ իշխանությունների որոշման պատճառը Լուանգվա գետի ջրի սակավությունն է:
Նրա խոսքերով՝ գետի մակարդակը շատ չէ պոպուլյացիայի համար, սակայն գետաձիներին ավելի հարմար վայր տեղափոխելը շատ թանկ կարժենա պետությանը։
«Հարավային Լուանգվայի ազգային պարկում գետաձիների պոպուլյացիան գերազանցում է 13 հազարը, սակայն այս տարածքը օպտիմալ է միայն 5 հազար գետաձիու համար»,- ասել է նա:
Իրավապահների խոսքերով՝ այս որոշումը կայացվել է դեռևս 2016-ին։ Այդ ժամանակ բրիտանական Born Free կազմակերպությունը կարողացել էր հետաձգել գետաձիներին ոչնչացնելու որոշումը, քանի որ կազմակերպության ներկայացուցիչները հիմնավոր ապացույցներ չեն ներկայացրել առ այն, որ գետաձիների քանակը էկոհամակարգի համար իրական վտանգ է ներկայացնում։
Born Free-ի ներկայացուցիչները նշել են, որ կենդանիներին ոչնչացնելը կարող է հակառակ արդյունք տալ և խթանել տեսակի բազմացմանը: