Facebook-ը ձեռք կբերի ֆիրմա, որն զբաղվում է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով
Facebook ընկերությունը, որը համանուն սոցիալական ցանցի սեփականատերն է, ակտիվորեն փորձում է ձեռք բերել ֆիրմա, որն զբաղվում է տեղեկատվական անվտանգության բնագավառի մշակումներով:
Այդ մասին հայտնել է The Information ինտերնետ-պորտալը, որը մասնագիտանում է բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի վերաբերյալ նորությունների բնագավառում: Այս ռեսուրսի աղբյուրների տեղեկությունների համաձայն, Facebook-ի ներկայացուցիչները արդեն մի շարք ընկերությունների են դիմել դրանք գնելու առաջարկությամբ: Դրանցից մի քանիսի հետ կոնսուլտացիաները ներկայում շարունակվում են, դրանց անվանումներն առայժմ չեն հրապարակվում: Ենթադրվում է, որ գործարքի մասին կարող են հայտարարել մինչև ընթացիկ տարվա վերջը:
Ինչպես նշում է ինտերնետ-պորտալը, նման քայլի հիմնական պատճառը հաքերների վերջերս կատարած գրոհն էր, որոնց հաջողվել է կոտրել Facebook-ի շուրջ 30 մլն օգտահաշիվ: Նշված ընկերության ձեռքբերմամբ Facebook-ում հույս ունեն ոչ միայն ամրապնդել սոցցանցի անվտանգությունը, այլև հասարակայնությանը ցույց տալ ակտիվ հակազդեցությունը կիբեռհանցագործների նկատմամբ: