Իրինա Շեյքի քրոջ դստեր լուսանկարը ցնցել է օգտատերերին (լուսանկարներ)
Իրինա Շեյքը հրաշալի մոդելային կարիերա է արել։ Չելյաբինսկի մարզից հասարակ աղջիկը փոքիկ քաղաքի մոդելային գործակալությունից մինչև համաշխարհային բեմահարթակներ է հասել։ Քչերը գիտեն, որ Իրինան հարազատ քույր ունի, որն իր գեղեցկությամբ չի զիջում նրան և կարող էր կրկնել քրոջ ուղին, սակայն նախընտրել է խաղաղ ընտանեկան կյանքը։ 22 տարեկանում նա դուստր է ունեցել, որն արդեն մեծացել է և հենց հիմա էլ կարելի է նրան բեմահարթակներ ուղարկել։
Աղջկա մայրը մեծացած դստեր լուսանկարն է հրապարակել, որը ցնցել է օգտատերերին, որոնք միանգամից սկսել են համեմատել աղջկան իր գեղեցկուհու մորաքրոջ հետ և նրան երկրորդ Շեյք են անվանել։