Կայացել է ԵԱՏՄ չորս անդամ-պետությունների արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպում
Երևանում հոկտեմբերի 22-ին, «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային երրորդ ֆորումի շրջանակներում, կայացել է ԵԱՏՄ չորս անդամ-պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի արտահանման ապահովագրական գործակալությունների ղեկավարների հանդիպում:
Խորհրդակցությանը մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչներ։
Հանդիպումը կայացել է 2017թ․ Աստանայում ստորագրված Համագործակցության մասին հուշագրի համաձայն։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են տեղեկատվության փոխանակման, իրավական փոխօգնության, ինչպես նաև՝ վերաապահովագրության հետ կապված հարցեր։ Քննարկվել են նաև կատարված աշխատանքի արդյունքները։
Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Ամփոփիչ կոմյունիկե։