ՀՀԿ-ն որոշեց վերջում մի վատություն անել մեր քաղաքական դաշտին. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հոկտեմբերի 22-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ԱԺ-ում անհրաժեշտ թվով ձայներ չստանալուն:
«Ապացուցվեց, որ այս ԱԺ-ն պետք է ցրվեր: Ցավում եմ, որ ՀՀԿ խմբակցության մեր գործընկերները ևս մեկ անգամ որոշեցին վերջում ևս մի վատություն անել քաղաքական դաշտին: Փաստացի ստացվում է, որ նոր Ընտրական օրենսգրքում մենք ունենալու էինք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտում ավելի լայն շրջանակներ կարող էին մասնակցել և ավելի շատ քաղաքական ուժեր կարող էին հայտնվել ԱԺ-ում: Նրանք ամեն ինչ արեցին, որ շարունակեն ոչնչացնել քաղաքական դաշտը»,- ասաց Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում