Իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը. Արա Սադոյան
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կենտրոնի իմ շատ սիրելի՛ բնակիչներ, Ստեղծված իրողության պատճառով, իմ կողմից ազնիվ կլինի, վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալը: Խորին շնորհակալություն եմ հայտնում Ձե ՛զ և բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու: Ձեր հետ աշխատանքը և՛ հաճելի էր, և՛ պատասխանատու, և՛ պարտավորեցնող:
Այս տարիների ընթացքում փորձել եմ ուժերիս ներածին չափով դրական հետք թողնել վարչական շրջանի ընդհանուր նկարագրի, և որ ինձ համար շատ կարևոր է, Ձե ՛ր հիշողության մեջ: Հեշտ չի եղել, սակայն հպարտ կլինեմ, եթե արածիս մեջ ինչ-որ բան հաջողված համարեք: Չարածիս համար անկեղծորեն հայցում եմ Ձե ՛ր ներողամտությունը: Հավատում եմ, որ մեզ փոխարինելու եկողներին կհաջողվի անել ավելին:
Խաղաղություն մեր երկրին
Աստված բոլորիս պահապան», - գրել է Սադոյանը: