Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերիյ Օսիպյան (տեսանյութ)
Հոկտեմբերի 20-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն ավելի բարեկիրթ ու կոռեկտ, առաջնորդվեն բացառապես օրինականության սկզբունքով, գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։
«Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, անկախ պաշտոնից ու կոչումից, պատժվելու է խստագույնս»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։