Արցախի Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև ստորագրվել է Բարեկամության հռչակագիր
Արցախի Մարտունու շրջանի Շեխեր և Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջև հոկտեմբերի 22-ին ստորագրվել Բարեկամության հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են Շեխերի համայնքապետ Մխիթար Մանգասարյանը և Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը:
Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Շեխերում տեղի ունեցած ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» Բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնին և Բարեկամության շրջանակի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանը:
Հռչակագրում, մասնավորապես, նշված է, որ Շեխեր և Առնուվիլ համայնքները բարեկամական հարաբերություններ են հաստատում՝ հիմնված այնպիսի համամարդկային արժեքների վրա, ինչպիսիք են խաղաղությունը, ազատությունը և ժողովրդավարությունը։ Հռչակագիրը կոչված է նպաստելու երկու համայնքների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև վարչական կառավարման, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում փորձի փոխանակմանը: