Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները հարցաքննվում են ՀՔԾ-ում՝ որպես վկա
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում են:
Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Վերջինս ասաց, որ Մովսիսյանները վկայի կարգավիճակ ունեն: Նա, սակայն չասաց, թե ինչ հարուցված քրեական գործի մասին է խոսքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան ոստիկանության 6-րդ աշխատակիցները գործողություններ են իրականացրել Մովսիսյանների տարբեր հասցեներում գտնվող բնակարաններում: Դրանից հետո նրանք տեղափոխվել էին ՀՔԾ: