Արամ Սարգսյանը խորհրդարանական ուժերին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը քննարկելիս ասել է՝ ինքը կողմ է նոր փոփոխություններին ու դրանց արագ ընդունմանը: Սակայն պատգամավորը, միևնույն ժամանակ, հավելել է.
«Իհարկե, ես կողմ եմ՝ 24 ժամվա փոխարեն 72 ժամ քննարկենք, բայց գտնում եմ՝ հասունացել է պահը, երբ պետք է գնանք արտահերթ ընտրությունների, արեք, գնանք նոր օրենսգրքով» – ասել է պատգամավորը:
Արամ Սարգսյանը խորհրդարանական ուժերին կոչ է արել կողմ քվեարկել նախագծին: