Համացանցում է հայտնվել Թայվանում գնացքի աղետի տեսանյութը
Թայվանում տեսահսկման սարքերը գրանցել են ուղեւորատար գնացքի աղետի պահը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով 16.50-ին: Puyuma Express ճեպընթացը, որը Շուլին քաղաքից Թայդուն էր ուղեւորվում, անհայտ պատճառով ռելսերից դուրս էր եկել, մի քանի վագոններ կողաշրջվել էին:
Զոհվել էր 18 մարդ, 160-ը տուժել: Կատարվում է աղետի քննություն: