Դեյվիդ Բեքհեմի խոսքերի պատճառով Վիկտորյա Բեքհեմը երկու օր լաց է եղել
Բրիտանացի երգչուհի և դիզայներ Վիկտորյա Բեքհեմը շատ ծանր է տարել ամուսնու` նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի արած հայտարարությունը, հաղորդում է «Sun» թերթը:
Դեյվիդ Բեքհեմը The Sunday Project- ին ասել է, որ Վիկտորիայի հետ երկարատև ամուսնությունը մշտական և ծանր աշխատանք է, և տարիների ընթացքում ավելի շատ բան է պայմանավորվում սիրավեպով: Միևնույն ժամանակ երգչուհին «Vogue» ամսագրում դրականորեն նկարագրել է իրենց ամուսնությունը:
«Երբ Վիկտորյային պատմեցին Դեյվիդ հարցազրույցի մասին, նա ամբողջովին այլայլվեց: Նա գաղափար չունի, թե ինչու է նա ասել նման բաներ և այն էլ հրապարակայնորեն: Երբ նա լսեց այս ամենը, ուղղակի նրա տանը կարող եմ ասել ռումբ պայթեց»,- ասել է Վիկտորյայի ծանոթներից մեկը:
Նա նշեց, որ աստղը հիասթափվել և 2 օր միայն լաց է եղել: