Հռոմը վտանգի տակ է հայտնվել՝ ձնհալի պատճառով
Հարավային Եվրոպայում իսկական հյուսիսային ձմեռ է: Իսպանիայում և Իտալիայում, ավելի քան մեկ ու կես մետր ձյուն և կարկուտ է տեղացել, ջերմաստիճանը գրեթե զրոյական է, բայց ձյունը արագ հալվել է:
Արդյունքում, փողոցները հայտնվել են ձնհալի տակ: Արդեն կա մեկ զոհ, անհայտ կորած մեկ մարդ:
Հռոմում նույնպես հզոր ջրհեղեղ է սկսվել: Փրկարարները ջրից դուրս են բերել շուրջ հիսուն մարդ: Քաղաքի մետրոն փակ է, հորդառատ անձրևը սպառնում է ոչնչացնել քաղաքի հնագույն տաճարները: Սուրբ Սեբաստացի Եկեղեցին ջրի տակ է հայտնվել գրեթե մեկ մետրով: