Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա. Ալեն Սիմոնյան
Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքն ընդունվել է և այդ օրենքը մտել է գործողության մեջ: Փաստացի, ունենք գործող օրենք և դա կանգնացնելու մեխանիզմ չկա. Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա իրականացնող «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունը չի կարող գործող օրենքը կանգնեցնել, իսկ ԱԺ-ին օրենքի մեջ փոփոխություն անելու համար պահանջվելու է 2-3 ամիս ժամանակ:
«Միակ ձևը դա որպես պահեստամաս ներմուծելն է կամ Վրաստանում վաճառելը»,- ասաց պատգամավորը:
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ 150-ից ավելի մեքենաներ արդեն հատել են վրացական սահմանը և դրանք այլևս հնարավոր չէ հետ տանել Վրաստան ու վաճառել:
«Վրաստանի մաքսային անցակետի հերթափոխի պետն ասում էր, որ վերադարձ չկա վրացական կողմ: Տրանզիտ մեքենաներն իրենց երկիր նորից հետ չի մտնելու»,- ասաց ակցիայի մասնակիցը: